Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Բոլորիդ համար ունեմ լավ լուր. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:


Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները: «Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի հետ զուգահեռ օգտագործում էին կոռուպցիա, աղքատություն բառերը, ընդգծում էին ագրարային երկիր լինելու հանգամանքը: Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանը լինի օրինական, աշխատանքի և բարձր տեխնոլոգիաների երկիր: Եվ այս ճանապարհին մեր ամենամեծ դաշնակիցը համարում ենք գործարարներին, ներդրողներին, որոնց ուզում ենք քաջալերել՝ ՀՀ-ում անելու նորանոր ներդրումներ: Մենք ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաջալերել աշխատանքը, հաջողությունը և յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք գործեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք: Մենք հրավիրում ենք յուրաքանչյուր ներդրողի Հայաստան՝ հաջողություններ ունենալու և հաջողություններով ոգեշնչելու, ոգևորելու ուրիշներին»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետև Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը: «Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, փոխվել է իշխանությունը, կառավարաման համակարգը, մթնոլորտը, բայց ըստ էության, երկրում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք մենք չունենք: Սա, կարծում եմ, մեր հեղափոխության հաջորդ կարևոր և բացառիկ արդյունքն է, որովհետև իսկապես այս փոփոխությունները չեն արվել հին բարքերի կրող անձանց նոր անձանցով փոխարինելու և բարքերը նույնը թողնելու համար: Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով և իհարկե ստեղծագործականության մեծ մթնոլորտով և պոտենցիալով: Այս առումով, մենք իհարկե հույս ունենք, որ ներդրումներն էականորեն կավելանան Հայաստանում և դրա համար արդեն իսկ կան առաջին նախանշանները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ մայիսից հետո արտադրության մեջ ներդրվող սարքավորումների ներկրման ծավալներն աճել են երկնիշ թվերով: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ներկրողների համար երկրում գործում են հատուկ ընթացակարգեր, ռեժիմներ, հարկային այլ համակարգ: «Մաքսատուրքերը, ավելացված արժեքի հարկը հետաձգվում է՝ պայմանով, որ այդ սարքավորումները կգործարկվեն և կստեղծվեն նոր աշխատատեղեր: Սա, իհարկե գործընկերության մեր պայմանն է և առաջարկը բոլոր ներդրողներին: Ընդհանրապես, ՀՀ-ում շատ կարևոր ենք համարում աշխատանքի խրախուսումը: Երկու օր առաջ Ազգային ժողովում ելույթի ընթացքում ասացի, որ գործարար հմտությունն առանձնահատուկ տաղանդ է և շնորհք: Ինչպես ամեն մարդ չի կարող նկարել այնպես, ինչպես նկարում են գեղանկաչության դասականները, նույն կերպ էլ ամեն մարդ չի կարող այնպես գործարարությամբ զբաղվել, ինչպես հաջողակ, առավել հաջողակ և մեծ հաջողությունների հասած գործարարները: Ուզում եմ խոստովանել, որ գիտակցում եմ, որ գործարարությունն իմ գործը չէ, առավել ևս վարչապետի կարգավիճակում: Ընդհանրապես համարում եմ, որ աղետ է այն երևույթը, երբ որևէ երկրում պետության ղեկավարը զբաղվում է գործարարությամբ, ներգրավված է բիզնես շահերի մեջ: Կարծում եմ, որ դա իսկապես ամենաառաջին նախապայմանն է բիզնես միջավայրը խաթարելու համար: Այնպես որ, բոլորիդ համար ունեմ լավ լուր, ես ընդհանրապես ձեր մրցակիցների թվում չկամ, սա ամենակարևոր նախապայմանն է, որ դուք ազատ և լիարժեք կարողանաք Հայաստանում իրացնել ձեր գործարար տաղանդը: Այստեղ ներկա գործարարությամբ զբաղվողների կենսագրությունն ապացուցել է, որ գործարար տաղանդ ունեցող մարդիկ եք, և մենք ձեզ հրավիրում ենք ձեր տաղանդը ներդնելու Նոր Հայաստանի նոր տնտեսության կառուցման գործում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Եռօրյա համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ մեր երկրի բիզնես և ներդրումային միջավայրին, քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներին վերաբերող հարցեր: Պատվիրակներն այցելելու են տարբեր ձեռնարկություններ, ծանոթանալու են Հայաստանում ներդրումներ կատարելու իրավական ու տնտեսական առանձնահատկություններին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը և շեշտել, որ դրանից առավելապես շահելու է բիզնես հանրությունը, այդ թվում՝ ՓՄՁ սուբյեկտները: Անդրադարձ է կատարվել նաև կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսության ու հետադարձ կապի ապահովմանն ուղղված հարցերի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>