Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է հաշմանդամ երեխաներին նվիրված նոր` կարճամետրաժ ֆիլմում (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է հաշմանդամ երեխաներին նվիրված նոր` կարճամետրաժ ֆիլմում:
29-ամյա ֆուտբոլիստն այդ հոլովակին մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF)-ի հետ համագործակցության շրջանակում:
Ֆիլմում Մխիթարյանը ներկայացել է իր կերպարով, բայց ֆիզկուլտուրայի մարզչի դերում: