ՌԴ-ի հետ կնքված գազային ստորացուցիչ պայմանագիրը պետք է վերանայվի․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)
Պետք է ուշադրություն դարձնել 2013-ի դեկտեմբերին ԱԺ-ում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված «գազային» ստորացուցիչ պայմանագրին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Նորից եմ կրկնում՝ այդտեղ ստորացուցիչ դրույթներ կան, որոնցից մեկը հետևյալն է, որ առաջիկա 27 տարիների համար մենք պետք է «Գազպրոմի» համար ապահովեինք շահութաբերություն: Այսինքն՝ ինչքան ուզում ես այլընտրանքային էներգետիկայի միջոցով ստանալ ավելին, գինը իջեցնես, միևնույնն է, «Գազպրոմի» բաժինը պետք է պահվի»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում: