Մոսկվայում մահացել է հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցովը (Տեսանյութ)
Դիտել նաև
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա
Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած
Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները
Կյանքի 74 տարում՝ ծննդյան օրվանից մեկ օր առաջ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում ծանր հիվանդությունից հետո մահացել է ռուսաստանցի հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցովը։ Այս մասին հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ը նրա ավագ որդուն` Անդրեյ Կարաչենցովին հղելով։
«Այո, հաստատում ենք։ Դա տեղի ունեցավ Մոսկվայի 62–րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, առավոտյան 8։50–ին»,– ասել է նա։
Կարաչենցովը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, նրանց թվում է` «Ավագ որդի», «Սպիտակ ցողեր», «Տրեստ, որը պայթեց», «Կապուցինների ճեմուղու մարդը»։ Նա նաև ունի բազմաթիվ թատերական դերեր, ներառյալ «Յունոնա և Ավոս» ներկայացումը։
Կարաչենցովը Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր էր, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս:
Zham.am

