Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին
8
Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Պատերազմ Արցախում
Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանին վրդովեցրել է. փաստաբան Իսկ ո՞ւր են «կենդանասերներն» ու բոլոր այն մարզիկները Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Ծառուկյանի հիմնարկների փակմամբ մոտ 20,000 մարդ կանգնել է օրվա հացի խնդրի առջև. Արման Աբովյան Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացիների միջև տնտեսական տարաձայնությունների մասին Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Ներկայացվել են մտահոգություններ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկшկшն nւժ. ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ» «Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել «Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է «Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին Կներես, Ծառուկյան ջան, պիտի պատմեմ… թուրքը շամպայն է բացում… մորքուր ջան, գնա տուն, մեզ ինչի՞ ես պատերազմի մեջ ներքաշում. Արման Աբովյան Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում մի քանի մարդ վիրավորվել է Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի ու «Սասնա Ծռերի» արանքում

Շատերը զարմացած են, թե ինչ սառնասրտությամբ և հանդուրժողականությամբ է մեկնաբանում Փաշինյանը ՀՀԿ-ի կողմից նոր ԸՕ-ի բոյկոտի հարցը: Արտախորհրդարանական ուժերը, ՀԱԿ-ը, Ժառանգությունը և մյուսները զարմացած են, թե ինչու Փաշինյանը գործուն ջանքեր չի ձեռնարկում, որպեսզի ԱԺ-ին ընդունել տա նոր ԸՕ-ն: Օրինակ, դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունների հարցը Փաշինյանը լուծեց ամբոխի միջոցով, իսկ ավելի հեշտ խնդիրը, ըստ նրանց, նա չի ուզում լուծել, ինչու՞` հռետորական հարցադրումով են հանդես գալիս արտախորհրդականները, և այդպես էլ չեն հասկանում դրա պատճառը:

Մինչդեռ Փաշինյանը և իր թիմը անկեղծորեն նշում են, թե իրենց միևնույն է , թե որ օրենսգրքով կգնան ընտրությունների:

Թվում էր, թե Փաշինյանին, գոնե իմիջային առումով, անհրաժեշտ էր, որպեսզի նա ընտրությունների գնար նոր ԸՕ-ով, սակայն նա հետևողականորեն այս հարցում շատ պասիվ է իրեն պահում:

Նման պահվածքը հասկանալի բացատրություն ունի:

Նախ, Փաշինյանին շահավետ է, որ ապագա ԱԺ-ում միայն Փաշինյանի թիմը ներկայացնի «Նոր Հայաստանը», իսկ դրա հավանականությունը մեծ է, եթե ընտրությունները անցկացվեն հին օրենսգրքով: Այդ դեպքում ապագա ԱԺ-ում կհայտնվի երեք ուժ՝ «Իմ քայլը»  դաշինքը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: Մնացած ուժերը չեն կարողանա հաղթահարել ռեյտինգային համակարգի բնական խոչնդոտները:

Եվ ճիշտ հակառակը, եթե ընտրությունները անցկացվեն նոր օրենսգրքով, ապա կասկածի տակ կլինի ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մուտքը ապագա ԱԺ-ում: Իսկ այս պարագայում, մեծ կլինի, օրինակ, «Սասնա Ծռերի» հավանական հայտնվելը ԱԺ-ում: Ավելին, այս պարագայում  ԱԺ մտնելու համար տեսական շանսեր կունենան թե՛ ՀԱԿ-ը, և թե՛ «Ժառանգությունը», էլ չենք խոսում «Լույսի» մասին:

Ահա թե ինչու են նրանք շահագրգռված, որ նոր ԸՕ-ը ընդունվի:

Բացի այդ, Փաշինյանը ունի ևս մի պատճառ` գնալ ընտրությունների հին օրենսգրքով:

Բանն այն է, որ Մոսկվան հավանաբար ներքին կապերով զգուշացրել է Փաշինյանին, որ չի ուզում ապագա ԱԺ-ում տեսնել «Սասնա Ծռերին» , իր ընդգծված հակառուսական կեցվածքի պատճառով: Իսկ նոր գլխացավանք Մոսկվայի հետ հարաբերություններում, Փաշինյանին հաստատ պետք չէ: Ահա թե ինչու նոր օրենսգրքի ընդունման հարցում, Փաշինյանի ու ՀՀԿ-ականների միջև կա լռելյայն համաձայնություն, և ամենայն հավանականությամբ գալիք երկուշաբթի նոր ԸՕ-ի ընդունումը կրկին կտապալվի, իսկ դրա մեղքը կգցվի ՀՀԿ-ի վրա: Իսկ վերջիններս համաձայնվել են այս հարցում «քավության նոխազի» դերը ստանձնել:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>