«Մինչև հիմա էդ հարցը մնում է հանելուկ». Արմեն Ռուստամյան
«Ի՞նչն է պատճառը դեկտեմբերի, մեզ համար մինչև հիմա էդ հարցը մնում է հանելուկ: Ինչո՞ւ անպայման դեկտեմբեր, եթե, ասենք, երկու ամիս հետո էլ կարող էր լինել ու համախոհությամբ գնայինք, ճանապարհային քարտեզ ունենայինք, քաղաքական պրոցեսներն էլ սենց պրոբլեմներով չէին ընթանա»,- անդրադառնալով ԱԺ դեկտեմբերին նախատեսված արտահերթ ընտրություններին, ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Եթե համախոհություն լիներ ու մեր առաջարկներն էլ ընդունվեին, ԸՕ-ն կընդունվեր կոնսենսուսով: Կպայմանավորվեինք, որ ունենք ճանապարհային քարտեզ, առաջադրումներ չեն լինում, առաջադրում ենք, չի ընտրվում ու վերջը՝ արտահերթ ընտրություններ»,- եզրափակեց նա:
Zham.am