Մամեդյարովը Փաշինյանին կոչ է արել «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ», այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ներգրավել նաև Արցախը, դուր չի եկել Բաքվին:
«Առաջին հերթին, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: Դրանում հստակ նշված է, որ արցախյան հիմնախնդրի մասնակից կողմերն են Ադրբեջանն ու Հայաստանը, և բանակցությունները վարվում են Բաքվի ու Երևանի միջև»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին:
Zham.am