«Մենք չենք ուզում մեկնաբանել մի բան, որն ինքներս չենք ասել». «Սասնա ծռերը»՝ մամուլում շրջանառվող լուրերի մասին
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի առաջին եռյակում:
Ինչպես հայտնում է Politik.am-ը, իրենք կապ են հաստատել «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանի հետ՝ լուրը պարզելու համար:
Վերջինս ասել է. ««Սասնա ծռեր» կուսակցության անդամներից ոչ ոք նման հայտարարություն չի արել: Մեզնից որևէ մեկի անվանը հղում չկա, և մենք չենք ուզում մեկնաբանել մի բան, որն ինքներս չենք ասել»: