Այսօր մեկնարկվող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը մասնակցում է 3 հայ մարզիկ
Բուդապեշտում այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնում է երեք մարզիկ: Նորայր Հախոյանը (55 կգ) 1/8 եզրափակչում ուժերն է չափելու Թոնի Բրալայի (Խորվաթիա) հետ: Սլավիկ Գալստյանի (63 կգ) մրցակիցը, որակավորման փուլում, լինելու է կորեացի Յոնգգրոն Ջունգը: Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) նույն փուլում ուժերն է չափելու ռուս Իմիլ Շարաֆեդինովի հետ:
ԱԱ են մեկնել նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանն (87 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ):