«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս առաջադրումը ֆորմալ առաջադրում է». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» եթերում անդրադառնալով վարչապետի թեկնածուի ընտրության իրենց քվեարկությանը, ասել է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այս առաջադրումը ֆորմալ առաջադրում է, որպեսզի պահպանվեն Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերը և մենք, բնականաբար, չենք խոչընդոտելու այդ ընթացակարգերի իրականացմանը: Մենք այսօր, բնականաբար, չենք քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և կտանք հնարավորություն, որպեսզի իրավունքի ուժով այս խորհրդարանը լուծարվի»:
Մանրամասները՝ տեսանյութում