«Մենք դեմ ենք քվեարկելու». Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում էր ՀՀ վարչապետ ընտրելու հարցը: Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ով առաջադրվել է՝ չնտրվելու նախապայմանով: Կուսակցությունների հետ նախօրոք պայմանավորվածության արդյունքում՝ վարչապետի թեկնածուն պետք է չնտրվի, որպեսզի հնարավոր լինի լուծարել գործող Ազգային ժողովը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հաստատել է, որ իրենք չեն խախտելու ձեռք բերված պայմանավորվածությունը:

