«Դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ընտրությունները չպիտի կայանան գործող ընտրական օրենսգրքով». Նարինե Դիլբարյան
Դեպի մայրամուտ գնացող ԱԺ խմբակցություններն ունեն մի վերջին հնարավորություն՝ ապացուցելու, որ պետականություն, ազգային անվտանգություն, ժողովրդի ռազմավարական շահեր հասկացություններն իրենց համար առավել առաջնահերթ են, քան նեղ անձնական և խմբային վերարտադրության նպատակները: Դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ընտրությունները չպիտի կայանան գործող ընտրական օրենսգրքով, որը ներկա սահմանադրության հետ մեկտեղ հայոց պետականության և մեր հասարակության առաջընթացի ճանապարհին կանգնած քար է, բարիկադ, որ բարձրացրել է նախորդ վարչակազմը, եթե հեղափոխության արժեքները հաղթել են, ապա այդ քարերը պիտի հավաքվեն, բարիկադը՝ քանդվի....
Լեզվաբան Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից

