«Այո՛, եղել են սխալներ և դրանք առաջիկայում ևս կլինեն». Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հարց է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ թե վերջինս ընդունո՞ւմ է արդյոք, որ 5.5 ամսվա ընթացքում կառավարությունը սխալներ է թույլ տվել՝ շեշտելով հատկապես կադրային խնդիրները:
Փաշինյանը պատասխանել է, որ ընդունում է, այո՛, եղել են սխալներ և դրանք կլինեն առաջիկայում ևս, սակայն դա նորմալ երևույթ է:
«Ասում են՝ խելացի է այն մարդը, որը սովորում է ուրիշների սխալների վրա, սակայն ես համաձայն չեմ դրա հետ, քանի որ ուրիշի սխալների վրա սովորելն անհնար է: Հնարավոր չէ ճշգրիտ պատկերացնել այն իրավիճակը, որի ժամանակ արվել է ուրիշի սխալը: Ճշգրիտ նույն իրավիճակ հնարավոր չէ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, նախադեպը չունի:
Zham.am

