ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. Գալուստ Սահակյան
Դիտել նաև
ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի
Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են
Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի
Փաշինյանը մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրածներին
Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Նախապես ինչ ասել ենք, այսօր դա էլ անելու ենք, ոչ ոք չի կարող հանրապետականներին ցուցում տալ, թե ինչ ենք անելու», - շեշտեց նա։
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանի հերթական նիստի օրակարգում ներառված է վարչապետի ընտրության հարցը, «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ նրան չընտրելու առաջարկով:
Անդրադառնալով ԸՕ փոփոխությունների հարցով արտահերթ նիստին մասնակցելուն՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք կքննարկվեն և կընդունվեն քաղաքական ուժերի առաջարկությունները:
Աղբյուր՝ Tert.am