ԱՄՆ-ում վտանգավոր ադենովարակից երեխաներ են մահացել. կան վիրավորներ
CNN-ի հաղորդմամբ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում վտանգավոր ադենովարակից, որն ազդում է շնչառական օրգանների վրա, առնվազն 6 երեխա է մահացել, ևս 12-ը վարակվել է:
Նշվում է, որ վարակի դեպքը տեղի է ունեցել Նյու Ջերսիի «Վանակու» խնամքի և վերականգնողական կենտրոնում: Մահացած երեխաները եղել են տարբեր տարիքի:
Եվս 12 երեխա վարակվել է բուժկենտրոնում:
Այժմ բուժհաստատություն հիվանդների ընդունումն արգելված է՝ հիվանդության բռնկման պատճառով:
Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում: