Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի առաջնության միանձնյա առաջատար է
Հունաստանում ընթացող շխամատի աշխարհի պատանեկան առաջնությունում տեղի ունեցան 5-րդ տուրի պարտիաները:
Մինչև 16 տարեկան պատանիների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը այսօր հաղթեց նորվեգացի Կաասեն Տոր Ֆրեդերիկին, վաստակեց 5 միավոր եւ դարձավ մրցաշարի միանձյա առաջատար: Նրանից մեկ միավոր քիչ ունի Արթուր Դավթյանն ու Տիգրան Սարգսյանը:
Մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում չորս անընդմեջ հաղթանակ տարած Աննա Սարգսյանը, ցավոք, այսօր պարտվեց Պոլինա Շուվալովային ու նահանջեց 3-րդ հորիզոնական: Նա վերջինիս զիջում է մեկ միավորով, իսկ Ալեքսանդրա Օբոլենցովային՝ կեսով:
Մեր մյուս յոթ մասնակիցներն առայժմ անկայուն են խաղում եւ իրենց տարիքային խմբերում զբաղեցնում են համեստ տեղեր: