Շմայսի եղբայրներին իրավապահները հրահանգել են գնալ տուն և որևէ բան չխոսել (Տեսանյութ)
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին իրավապահները ասել են` գնացեք տուն եւ որեւէ բան չխոսեք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին դեռեւս անհայտ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն բերման էր ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին` Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին:
Նրանք վկայի կարգավիճակով էին հարցաքննվել, որը տեւել է մինչեւ ուշ գիշեր, ինչից հետո նախաքննական մարմինը Մովսիսյան եղբայրներին զգուշացրել է որեւէ բան չխոսել քրեական գործով, եւ նրանք ազատ են, կարող են գնալ տուն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Կառաջադրվի՞, թե՞ ոչ, դեռեւս հայտնի չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: