Մերժում եմ տրամաբանությունը, որ «պոլի փետ լինի, մերը լինի». Նիկոլ Փաշինյան. Խորհրդարանը վարչապետ է ընտրելու՝ ուղիղ
ԱԺ-ն քննարկում է վարչապետի ընտրության հարցը. առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
Նշենք, որ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետ չընտրվի, յոթ օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

