Բրիտանացի զբոսաշրջիկի մարմինը Եգիպտոսից հետ են ուղարկել՝ առանց ներքին օրգանների. ընտանիքը պատասխան է պահանջում
Հուրգադայում հանգստացող 62-ամյա բրիտանացի Դևիդ Համֆրիսի մարմինը հայրենիք են վերադարձրել առանց ներքին օրգանների, այս մասին հաղորդում է The Sun - ը:
Պարբերականը տեղեկացնում է, որ հանստացող զբոսաշրջիկը կրծքավանդակում ցավ է զգացել և դիմել հյուրանոցի բժշկին, որից հետո նրան հիվանդանոց են ուղեկցել և դուրս գրել դեղեր: Մի քանի օր հետո Դևիդը մահացել է լողավազանի մոտ թոռների հետ խաղալիս:
Հաղորդվում է, որ դիահերձումը կատարել են եգիպտոսում, տեղի բժիշկները՝ չնայած հարազատների անհամաձայնությանը, և հայտարարել են, որ նա մահացել է սրտի կաթվածից:
Կրկնակի հերձման ժամանակ պաթոլոգները հայտնաբերել են, որ մահացածի մոտ բացակայում են սիրտը, երիկամները և լյարդի մի մասը:
Մահացած զբոսաշրջիկի կինը և դուստրը ասել են, որ եգիպտացի բժիշկներն իրավունք չունեին նրան դեղահաբեր նշանակել և հետ ուղարկել հյուրանոց:
Բրիտանական ԶԼՄ-ները մեղադրում են եգիպտացի բժիշկներին՝ մարդկային օրգանների անօրինական հափշտակման մեջ:
Նշվում է, որ միայն այս տարի Կահիրեի դատարանը նման հանցագործությունների մեջ մեղադրել է 37 մարդու:
Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայությունը օրգանների հափշտակման մասին մեղադրանքները անվանել է անհիմն:
Գլխավոր լուսանկարում՝ Դևիդը՝ կնոջ հետ: