ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով

Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով (ֆոտոշարք)

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը գիտության ու տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների ստեղծման ու ներդրման մեծ ներուժ ունի: Իրականացված աշխատանքները և ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն է ներկայացնում ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը կազմավորվեց որպես ԳԱԱ հաշվիչ կենտրոն՝ Սերգեյ Մերգելյանի ակտիվ մասնակցությամբ: Նա էլ առաջինը ղեկավարեց կենտրոնը: Որոշ ընդհատումներով Ս. Մերգելյանը 14 տարի եղավ հաշվիչ կենտրոնի տնօրեն և որոշեց նրա զարգացման հիմնական ուղղությունները՝ մաթեմատիկական տրամաբանություն, դիսկրետ մաթեմատիկա, ավտոմատացման համակարգեր ու ծրագրավորում, հիմնեց հզոր տեխնիկական բազա, որի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել տարբեր ոլորտների համար կիրառական համակարգեր: Այստեղ Թեոդոր Տեր-Միքայելյանի ղեկավարությամբ Հայաստանում ծրագրավորման առաջին գիրքը գրվեց: Ընդհանրապես, Հաշվիչ կենտրոնում միատեղվեցին ոլորտի լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանը դարձնելով հաշվողական տեխնոլոգիաներ ստեղծող առաջատար երկիր ԽՍՀՄ-ում: Կոմպյուտերագիտության մեջ համաշխարհային ճանաչում ունեցող այդ մասնագետներից են ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանում մաթեմատիկական տրամաբանության հիմնադիրներից Իգոր Զասլավսկին, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մարանջյանը, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինֆորմացիայի տեսության մասնագետ Եվգենի Հարությունյանը, ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ով 1986-2006թթ. եղել է ԻԱՊԻ-ի տնօրենը և ղեկավարել 90–ական տարիներին մի շարք կարևոր նախագծեր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Նանասյանը, ով ստեղծել ու սպասարկել է տարբեր կոմպյուտերային համակարգեր, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Պողոսյանը, ով զբաղվում է արհեստական ինտելեկտի խնդիրներով, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Ասլանյանը՝ դիսկրետ մաթեմատիկայի մասնագետ և ուրիշներ:
Սակայն կենտրոնի բեղմնավոր գործունեությունը կաթվածահար եղավ Խորհրդային Միության անկումից հետո: Տեխնիկական բազան վերացավ, մասնագետները մնացին առանց աշխատանքային գործիքների: Ճգնաժամից դուրս գալու համար Հաշվիչ կենտրոնը 1992 թ. վերակազմավորվեց որպես Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ: ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը ինստիտուտի համար ձեռք բերեց նոր համակարգիչներ և առաջարկեց ստեղծել ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց՝ դեպի ինտերնետ ելքով: Առաջին ցանցը միավորեց 4 գիտակրթական կենտրոն՝ ԳԱԱ նախագահությունը, ԻԱՊԻ-ն, Ֆիզիկայի ինստիտուտը և Ռաֆիոչափումների գիտահետազոտական ինստիտուտը, կես տարի անց՝ նաև Բյուրականի աստղադիտարանը: Ֆիզիկայի ինստիտուտում տեղադրված արբանյակային ալեհավաքի միջոցով, որը ձեռք էր բերվել «Հայաստան» հիմնադրամի օգնությամբ, ցանցը միացավ ինտերնետին: ԻԱՊԻ-ի տնօրեն Վլադիմիր Սահակյանը հիշում է. «1994 թ. ապրիլի 21-ին ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ԳԱԱ-ում միջոցառման էր մասնակցում: Այդ օրն էլ նրան ներկայացրինք մեր ցանցի հնարավորությունները, նրա ներկայությամբ մուտք գործեցինք համացանց, մտանք ԱՄՆ կոնգրեսի գրադարան, որոնում տվեցինք, մի քանի գիրք բացեցինք: Այդ օրն էլ համարում ենք մեր ցանցի կայացման օրը»: Աստիճանաբար ԻԱՊԻ-ին ընդլայնեց այդ ցանցը՝ ընդգրկելով նոր գիտակրթական կենտրոններ: Այսօր արդեն ցանցի անդամ են 65 գիտական, հետազոտական, կրթական, մշակութային կազմակերպություններ ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրիից, Աշտարակից, Բյուրականից, Ստեփանակերտից: Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային այս ցանցը կամ ASNET-AM-ը առանձնացված գեգաբիթանոց կապուղով միացած է համաեվրոպական գիտահետազոտական և կրթական GEANT ցանցին որպես Հայաստանի ազգային գիտակրթական ցանց:


Ինստիտուտն ASNET–AM ցանցում ստեղծել է ծառայություններ, որպիսիք չունի ոչ մի հայկական ինտերնետ-մատակարար: Օրինակ՝ GEANT ցանցում գործող eduroam ծառայությունը: Eduroam-ը գործում է Եվրոպայի բոլոր գիտակրթական կազմակերպություններում, հասել է արդեն Ավստրալիա, Ամերիկա և Ասիա, գործում է անգամ որոշ օդանավակայաններում: Բավական է մտնել որևէ վայր, որտեղ կա eduroam ծառայությունը, և սմարթֆոնն անմիջապես միանում է ցանցին՝ հնարավորություն տալով անվճար հեռախոսային զանգեր կատարել ցանկացած ուղղությամբ՝ այսինքն հեռախոսահամարն առանձին ռոումինգ անելու անհրաժեշտություն չի լինում: ASNET–AM-ում գործում է նաև File sender ծառայությունը, որի միջոցով հնարավոր է լինում մեծ չափսերի ֆայլեր ուղարկել և ստանալ: Ստեղծվել է նաև «ամպային» հաշվարկների աշխատանքային միջավայր, որի շնորհիվ գիտաշխատողը կարող է ունենալ իր վիրտուալ համակարգիչը՝ ավելի մեծ հնարավորություններով, որին կարող է միանալ ու աշխատել ցանկացած վայրից: EduGain ծառայությունը պաշտպանում է էլեկտրոնային Ձեր միջավայր մուտք գործելու ապահովությունն ու գաղտնիությունը՝ Ձեր նույնականացման հաստատմամբ: Ցանցում կան հարյուրից ավելի վեբ-սերվերներ, որոնք անվտագ տեղադրված են ամպային միջավայրում:


«Մենք աշխատում, ստեղծում և կիրառում ենք: Այս 24 տարիների ընթացքում մենք ընդլայնել ենք մեր ծառայությունների ցանցը, հայ գիտնականների համար ստեղծել ժամանակակից աշխատանքային հարմար վիրտուալ միջավայր: Դա նաև հանգեցնում է համակարգչային ռեսուրսների տնտեսման, պետք չէ ունենալ հզոր պրոցեսորով համակարգիչ, պետք չէ ունենալ մեծ հիշողություն, որովհետև կարող ենք նույնը հատկացնել վիրտուալ միջավայրում և, որ ամենակարևորն է, ունեք անկախություն, կախված չեք որևէ վայրից ու կոնկրետ համակարգչից»,- ասում է ինստիտուտի տնօրենը:
ASNET.AM ցանցի ծառայությունների ընդլայնմանը զուգահեռ ինստիտուտը սկսեց աշխատել միջազգային կապերի զարգացման ուղղությամբ: 1997 թվականից Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT) գիտաժողովը : «Մեր գիտնականները այդ տարիներին արտերկրյա գիտաժողովներին մասնակցելու հնարավորություն չունեին, մենք էլ որոշեցինք ինքներս կազմակերպել միջազգային այնպիսի գիտաժողով, որը մեր երկիր կբերի ոլորտի լավագույն մասնագետներին: Անցյալ տարի կայացավ 11-րդ գիտաժողովը: Այդ գիտաժողովների ընթացքում ստեղծված կապերի շնորհիվ մեր գիտնականները սկսեցին ընդգրկվել եվրոպական, Սևծովյա համագործակցության տարբեր նախագծերում»: Համագործակցություն ստեղծվեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ (ՄԳՏԿ), որի աջակցությամբ 2004թ. ինստիտուտը Յու. Շուքուրյանի ղեկավարությամբ ստեղծեց առաջին՝ 128 պրոցեսորանոց սուպերկոմպյուտերային հաշվողական կլաստերը, որն անվանեցին «Արմկլաստեր»: «Այդ աշխատանքի համար ինստիտուտի աշխատողները արժանացան ՀՀ նախագահի մրցանակին: Ստեղծեցինք ևս երեք կլաստերներ ԵՊՀ-ում, Պոլիտեխնիկում, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում: Հետո կլաստեր ստեղծելու առաջարկ ստացանք Թբիլիսիի պետական համալսարանից: Համատեղ ստեղծեցինք երկու կլաստեր. մեկը մեր ֆիզիկայի ինստիտուտի, մյուսը իրենց համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի համար: Այդ վեց կլաստերների հիման վրա էլ որոշեցինք ստեղծել գրիդ համակարգ, այսինքն՝ կլաստերները ընդգրկել մեկ ցանցում և նրան դիմել որպես մեկ համակարգի: Այն անվանեցինք «Արմգրիդ» և միացանք հարավ-եվրոպական Գրիդ միջավայրին: Այսուհետ գրիդ միջավայրում գրանցվելուց հետո համակարգին ուղարկելով աշխատանքի համար անհրաժեշտ պարամետրերը՝ պրոցեսորի հզորությունը, հիշողության ծավալը, ծրագիրը և այլն, որոշվում է, թե կոնկրետ որ հաշվողական ռեսուրսի վրա հնարավոր կլինի այդ աշխատանքն իրականացնել: Ծառայության միջոցով հնարավոր է կատարել գիտական հետազոտություններ, որոնց անհրաժեշտ են լայնամասշտաբ հաշվարկներ, մինչդեռ սովորական համակարգչով կատարելու դեպքում այդ հաշվարկները ամիսներ կպահանջեինն»:


ԻԱՊԻ-ի կիրառական հարուստ փորձը այսօր ներդրվում է հանրապետական նշանակության տարբեր խնդիրների լուծման մեջ: ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունում ինստիտուտը ներդրել է նոր՝ ավելի հզոր հաշվողական համակարգ, նախատեսվում է ստեղծել ցանց Հայաստանի բոլոր 47 կայաններից տվյալների ավտոմատ հաղորդումն ապահովելու համար:


Ինստիտուտը ակտիվորեն համագործակցում է նաև բնապահպանության նախարարության հետ: «Ընդհանրապես, ցանկացած ոլորտի համար կարող ենք ստեղծել համապատասխան էլեկտրոնային աշխատանքային միջավայր, ասում է ԻԱՊԻ-ի տնօրենը: - Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գործող սուպերհամակարգչային կենտրոնը որոշել է մեզ հանձնել որոշ սարքավորումներ: Դրանք Հայաստան տեղափոխելով՝ մենք կունենանք համակարգչային ամենահզոր կենտրոններից մեկը տարածաշրջանում: Այդ կենտրոնը մեզ տարբեր ՏՏ մոդելներ մշակելու և իրականացնելու հնարավորություններ կընձեռի: Հնարավորություն կունենանք իրականացնել Հայաստանի տարածքի համար կարևոր մշտադիտարկումներ, արբանյակային նկարներով բազմասպեկտրալ վերլուծություններ, Սևանի ավազանի, ջրային տարածքների, անտառների, սահմանամերձ տարածքների մոնիթորինգներ կատարել: Գերհզոր հաշվողական կենտրոն ունենալու դեպքում կկարողանանք մոդելավորել կառավարական կարևոր նախագծերը, փորձարկել դրանց արդյունավետությունը տարբեր ազդեցությունների դեպքում, դա հատկապես ռազմավարական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտում»: Բայց ինստիտուտը կանգնել է այդ սարքավորումները Հայաստան տեղափոխելու և դրանց տեղադրման ծախսերը հոգալու խնդրի առաջ: Առայժմ չկան համապատասխան ֆինանսական միջոցներ: Սուպերհամակարգչային կենտրոնի հիմնումով կլուծվի նաև երիտասարդ գիտնականների զբաղվածության հարցը: 2004 թվականից ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով: 2017-2018 ուստարում ինստիտուտն ունեցել է ավելի քան վաթսուն մագիստրոս: Երիտասարդների հետաքրքրությունն այս ոլորտով հեշտ բացատրելի է. ՏՏ ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում է համարվում ամենահեռանկարայինը, մյուս կողմից ինստիտուտը ութ մագիստրոսների և չորս ասպիրանտների «Էրազմուս+» ծրագրով Ֆրանսիայում ուսումնառության կուրս անցնելու հնարավորություն է տալիս: «Սակայն մեր ուսանողները ասպիրանտուրան ավարտելուց հետո հեռանում են ինստիտուտից, աշխատանք գտնում ՏՏ ոլորտի տեղական ու միջազգային կազմակերպություններում կամ արտասահմանում: Ոչ ոք գիտական գործունեությամբ զբաղվել չի ցանկանում: Ու եթե այսպես շարունակվի՝ երիտասարդ գիտնականներին առանձին թոշակ չհատկացվի, չավելանա գիտության ֆինանսավորումը, մոտ ժամանակներս մենք կադրային լուրջ խնդրի առաջ կկանգնենք: Իսկ գիտությանը պետք են երիտասարդ կադրեր՝ նոր մտածողությամբ, նոր դարի շունչը զգացող, ովքեր պատրաստ են թռիչքների, փորձարկումների ու նվաճումների»,-ասում է Վլադիմիր Սահակյանը:

YerevakLur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>