Արա Բաբլոյանը ողջունում է ԸՕ-ի արտահերթ նիստ հրավիրելու որոշումը
«Ես համաձայն եմ այն մոտեցմանը , որ հիմա իրենց պարտականությունները չկատարած, քվեարկությանը չմասնակցած պատգամավորների վրա է դրված, որ հավաքեն ստորագրություններ, օրենսգրքի ընդունման հարցով նորից հրավիրեն արտահերթ նիստ: Սա շատ ճիշտ մոտեցում էր, ողջունում եմ, որ կառավարությունը երկրորդ անգամ չի հրավիրել նիստը, այլ այդ հնարավորությունը տվել է նրանց, ովքեր չիրականացրին իրենց պարտավորությունները»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա կարծիքով՝ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը փոքրամասնություն է, ըստ նրա խմբակցությունում գաղափարակից գուցե 40 մարդ էլ չկա հիմա: Բաբլոյանը սխալ է համարել որ ԸՕ փոփոխությունների չընդունման պատասխանատվությունը դնեն ընդդիմության վրա:
«ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կարճ ժամանակում պատրաստ չէ փոփոխությունների, սակայն նշել էինք նաև, որ դեկտեմբերի կգնանք խորհրդարանական ընտրությունների: Այդ առումով հայտարարել ենք, որ չենք ներկայացնի թեկնածու, չենք խոչընդոտի ընտրությունների անցկացմանը նույնիսկ դեկտեմբերին: Մեր խմբակցությունը հստակ է քաղաքական դիրքորոշման մեջ»,-ասել է ԱԺ նախագահը:
Zham.am