Ծանրորդուհի Իզաբելլա Յայլյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ
Լեհաստանի Զամոսկ քաղաքում մեկնարկել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում:
Մինչև 23 տարեկանների 63 կգ քաշային աղջիկների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Իզաբելլան, պոկելով 94 կգ և հրելով 110 կգ, երկամարտում գրանցեց 204 կգ արդյունք:
Այս քաշային կարգի հաղթող դարձավ ռումինացի Ֆլորինա Սորինա Հուլպանը՝ երկամարտի կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոզլովան՝ երկամարտի 204 կգ արդյունքով։