Շենգավիթ բժշկական կենտրոնում նորածին է մահացել
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հոկտեմբերի 20-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Նորածնի ծնողները, հարազատները համոզված են, որ երեխայի մահը վրա է հասել ծնունդն ընդունող բժշկի մեղքով, քանի որ ծննդկանը փայլուն հղիություն է ունեցել, անգամ ուրբաթ օրը կոնսուլտացիայի ժամանակ դա փաստել է բժիշկը։
Մահացած երեխայի հարազատները արդեն բողոք են ներկայացրել ոստիկանություն և առողջապահության նախարարություն։ Վաղը դիմելու են նաև ՀՀ գլխավոր դատախազություն։
Ծնունդն ընդունած բժիշկ Արաքս Հակոբյանը և Շենգավիթ բժշկական կենտրոն՝ հարցի վերաբերյալ չեն հայտնել իրենց տեսակետը։
Zham.am