«Ծառուկյան» և «Ելք» դաշինքը ստորագրահավաք են նախաձեռնում. Նաիրա Զոհրաբյանը հորդորում է միանալ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հերթական նիստում հայտարարեց¸ որ ԸՕ հարցը քննարկելու համար «Ելք» դաշինքի հետ միասին ստորագրահավաք են նախաձեռնում:
««Ծառուկյան» դաշինքը «Ելքի» մեր գործընկերների հետ ստորագրահավաք է նախաձեռնում¸ ինչպես ԱԺ կանոնակարգ օրենքն է պահանջում¸ երկուշաբթի օրն արտահերթ նիստ գումարելու՝ օրակարգում կրկին լինելու էընտրական օրենսգրքի փոփոխությունը¸ և հորդորում եմ Հանրապետական կուսակցության մեր գործընկերներին¸ որ երեկ ամբիոնից նշում էին¸ որ նոր ԸՕ շատ ավելի արդար և շատ ավելի գրագետ ընտրական ընթացակարգեր է սահմանում՝ չբոյկոտել¸ չտանել սադրանքների¸ ներկա լինել և մասնակցել ԸՕ քննարկմանը»¸- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև հավելեց¸ եթե կա ցանկություն¸ որ Հայաստանում նոր ԸՕ-ով տեղի ունենան արդար ընտրություններ¸ որը հետագայում ընտրությունների վստահելիության խնդիր չի առաջացնի¸ միանալ ստորագրահավաքին:
Zham.am