ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վերջին շրջանում հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելուց հետո նկատվում է երևույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է անընդունելի: Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ»: