Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ)
26
Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Պատերազմ Արցախում
Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Աննան իրականացրեց Մեհրիբանի երազանքը (տեսանյութ) Թուրքերը հա էլ մուրճով կտան գլխիդ, եթե գործոն չես (տեսանյութ) Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը Ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել էր «ամսվա ուսուցիչ» Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել

Արարատում բախումը դաժան է լինելու. քաղաքականին խառնվել է հին թշնամությունը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերեւս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու: Այստեղ բախվելու են հին ու նոր կրքեր:

Մամուլում գրվել է, որ մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա, Արտաշատի քաղաքապետ։ Արգամ Աբրահամյանը: Այս պայմաններում Աբրահամյանները, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ Արգամ Աբրահամյանն առավելագույն ձայներ ստանա:

Այս մարզում ընդհանրապես բախվելու են Աբրահամյանների, ԲՀԿ-ի եւ իշխող ՀՀԿ-ի շահերը: ԲՀԿ-ն ու Արգամ Աբրահամյանն ամեն ինչ անելու են ՀՀԿ-ին եւ ՀՀԿ-ի թեկնածուներին հաղթելու համար: ԲՀԿ-ն Արգամ Աբրահամյանից զատ այս մարզում այլ թեկնածուներ էլ է առաջադրելու:

ՀՀԿ-ի թեկնածուներից են մարզպետ Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանն ու այլք:

Հովիկ Աբրահամյանը, հեռանալով ՀՀԿ-ից, դժգոհություն ու բարդույթներ է կուտակել այդ կուսակցության նկատմամբ: Հիմա նա դրանք հաղթահարելու համար պետք է օգտագործի այս ընտրությունները: Նա Արարատում պետք է ապացուցի, որ ինքն է այդտեղ տերն ու տիրակալը: Իսկ Արարատում Աբրահամյանների եւ Ծառուկյանի լծակները բավական մեծ են:

Տարիներ շարունակ նրանք մարզային ամենատարբեր պետական ու մասնավոր կառույցներում, հիվանդանոցներում, դպրոցներում եւ այլուր հատկապես ղեկավար պոստերում իրենց մարդկանց են ընդգրկել: Եվ ՀՀԿ-ում մտահոգություն կա, որ մինչեւ ընտրություններ չեն հասցնի այդ լծակները կամ գոնե դրանց մի մասը վերցնել:

Իշխանությունն այս մարզում նրանց դեմ է հանել Արամայիս Գրիգորյանին, Ալիկ Սարգսյանին եւ Մուրադ Մուրադյանին, որոնք տարիներ շարունակ գրեթե թշնամական հարաբերություններ են ունեցել Աբրահամյանների հետ: Մարզում ազդեցություն ունենալու կամ ազդեցությունները չկիսելու հողի վրա նրանք երբեմն բախվել են: Ահա այս հին ու նոր թշնամությունների բախմանն էլ ականատես կլինենք սպասվող ընտրական գործընթացներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>