Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
4
«Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Պատերազմ Արցախում
Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին

Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Լիբանան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաև Լիբանանի նախագահի, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր խոսքում նշել է. «Վերջին ամիսների ընթացքում մեր ժողովրդի կյանքում, հատկապես Հայաստանում սիրո և համերաշխության նոր էջ բացվեց, և ես վստահ եմ, որ այս սիրո ու համերաշխության էջը նաև պիտի դառնա ազգային միասնականության էջ, մեր ժողովրդի բոլոր զավակների ամբողջական հանձնառությամբ ու մասնակցությամբ Հայաստանի վերաշինության սրբազան առաքելության: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, պարոն վարչապետ, պիտի շարունակի վերանորոգ նվիրումով ու հավատքով իր ամբողջական մասնակցությունը բերել Հայաստանի հզորությանը, Արցախի ամրապնդմանը ձգտող բոլոր աշխատանքներին»:

Սուրբ Պատարագի արարողությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ուղղված շնորհավորական խոսքով.

«Վեհափա՛ռ Տեր,

հոգևոր հայրեր, նախարարներ, պատգամավորներ, հարգելի հյուրեր,

Շատ զգացված եմ Ձեր հրավերի, այս սպասված հանդիպման և եղբայրական Լիբանանի հողում այս հայաշունչ մթնոլորտի համար: Ինձ համար շատ հուզիչ է և՛ ի պաշտոնե, և՛ պարզապես որպես հայ մարդ, որը դեռ դպրոցական աթոռից է լսում հայոց պատմության մեջ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերի մասին, պատիվ ունենալ շնորհավորել Ձեզ ձեռնադրման կեսդարյա փառավոր հոբելյանի առիթով:

Հիրավի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Սփյուռքի առաքե­լա­կան հայերի մի մեծ հատվածի հոգևոր կենտրոնն է, եկեղեցական և կրոնական ավանդույթների պահպանման ու հարստացման յուրահատուկ դարբնոցը։ Անթիլիասը հազարավոր հայերի սրտում է։ Շնորհակալ ենք, որ այս պատերի ներքո տարիներ ի վեր փայփայվել են մեր ազգային ինքնությունը, մշակութային արժեքները, խրախուսվել ազգապահպանության ծրագրերը։

Անգնահատելի է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անմիջական դերակատարությունն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո հայկա­կան սփյուռքի ձևավորման և կազմակերպման գործում: Պատահական չէ, որ մեր ազգի համար ամենաօրհասական պահին հյուրընկալ Լիբանանը դարձել է փրկության փարոս ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր հայորդիների համար:

Այսօր Հայաստանի և Լիբանանի միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Դրանում մեծ է այս եղբայրական հողում ձևավորված լիբանանահայ համայնքի դերը, որը նաև Կաթողիկոսարանի առաջնորդությամբ իր հմտություն­ները, գիտելիքներն ու ստեղծարար ներուժը ծառայեցրել է իր երկրորդ հայրենիք դարձած Լիբանանի վերելքին: Շնորհակալ ենք նման պատմություն կերտելու համար:

Վեհափա՛ռ Տեր,

Ձեր եկեղեցանվեր և ազգանվեր գործունեության ճանապարհը յուրահատուկ խորհուրդ ունի սփյուռքահայության գոյապահպանման, քրիստոնեական հավատքի և հոգևոր-մշակութային արժեքների պահպանման, արմատավորման ու տարածման գործում:

Մենք հիացած ենք Ձեր ստեղծագործ և լայնածավալ աշխատանքով, որի արդյունքում հաջողությամբ կերտում եք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և նրա սփյուռքյան թեմերի ու թեմական կառույցների երեկվա ու այսօրվա պատմությունը։

Հիրավի, անժխտելի է Նորին Սուրբ Օծություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Գահակալի Հայրապետական օրհնության ու իմաստուն խոսքի ազդեցությունն ու կշիռը hայոց պետականաշինության, համազգային առաջնահերթությունների իրականացման գործում և ազգային կյանքում:

Ոգևորիչ և գոտեպնդող էր նաև Ձեր զորակցությունը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը: Դա լավագույնս վկայեց Ձեր անշեղ նվիրվածությունը ազատության ու մարդասի­րության համամարդկային արժեքներին։ Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ էինք զգում՝ մեր մեջքին զգալով Սփյուռքի սատարանքը: Լիահույս եմ, որ Դուք էլ այսուհետ նույն կերպ ավելի հպարտ ու զորեղ եք զգալու Ձեզ նոր Հայաստանի կերտմամբ։

Ձեր անուրանալի ծառայությամբ Դուք կամրջում եք ոչ միայն հոգևոր և աշխարհիկ, այլև միջեկեղեցական և միջկրոնական աշխարհընկալումները՝ պատիվ և հեղինակություն բերելով հայ ժողովրդին:

Վեհափա՛ռ Տեր,

Այս տարիներին այլևս Ձեր անվան հետ է սերտորեն շաղկապված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման ու վերածաղկման նոր շրջանը, որը Ձեր տքնաջան աշխատանքի արգասիքն է:

Արդարև, Դուք արևմտահայերենի պահպանման ու զարգացման ռահվիրան եք և առաջամարտիկը երիտասարդ սերնդի մեջ սերն առ ոսկեղենիկ մայրենին արմատավորելու գործի: Պատահական չէ, որ աշխարհի հայկական դպրոցների համար հայագիտական առարկաների դասագրքերի ստեղծման, տարածման գլխավոր կենտրոնը հենց Անթիլիասն է, և Դուք Ձեր նվիրումով այս ազգային և հայրենասիրական գործին շունչ եք տալիս:

Վեհափա՛ռ Տեր,

Ուրախ եմ և երջանիկ, որ Ձեր ժամանակակիցն է նաև իմ սերունդը. միայն Ձեր անունն իսկ վեհանձնության զգացում է առաջացնում մեզանում, իսկ ամենաբարձր ամբիոններից հրապարակախոսական Ձեր ելույթները, Հայոց ցեղասպանության, սիրիահայության և համազգային նշանակության այլ խնդիրների վերաբերյալ Ձեր իմաստուն և ազդեցիկ խոսքն ազգային հպարտություն են ներշնչում:

Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել Սիրիայում և արաբական աշխարհում վերջին տարիներին կատար­վող իրադար­ձությունները։ Լիահույս ենք, որ պատմամշակութային ժառանգության պահպանման, հայկական ունեցվածքի տնօրինման, ինչպես նաև սիրիահայ համայնքի վերականգնման ուղղությամբ Ձեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ:

Մեզ համար շատ կարևոր է բարեկամ Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը, որը նաև լիբանանահայ համայնքի բնականոն կյանքի առհավատչյան է: Մեզ համար դա կարևոր է նաև այն պատճառով, որ մենք Հայաստանում պատասխանատվություն ենք զգում մեր հայրենակիցների համար: Մեզ համար առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտ­ման գործընթացում Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ապահովման ուղղությամբ Ձեր ջանքերը, որոնք լավագույնս դրսևորվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Ձեր բազում նախաձեռնություններով։ Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչող Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Ձեր համատեղ աղոթքներն այդ օրերին համերաշխության կարևոր ուղերձ էին բոլորիս համար:

Երախտապարտ ենք, որ Դուք Ձեր ականավոր գիտնականի, հայագետի և կրոնագետի իմաստնությունը միահյուսելով Ձեր անհուն հայրենասիրությանն ու մշտական ծառայությանը՝ շուրջ կես դար Ձեր սրբազան առաքելությունն եք կատարում առ Աստված, առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի և առ Հայրենիք:

Թող Երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների կյանք, Նրա զորակցությամբ բազմապատկվեն Ձեր ուժերը` ի նպաստ և ի փառս Հայոց պետության և Հայ եկեղեցու:

Թող հավերժ ծաղկի Ձեր Հայրապետական գավազանը և անսասան մնա Հայ առաքեալական Սուրբ եկեղեցին: Աստված օրհնի Լիբանանը, Աստված օրհնի Հայաստանը, Աստված օրհնի հայ ժողովրդին և Լիբանանի ժողովրդին:

Շնորհակալություն»:

Ելույթներ են ունեցել նաև Լիբանանի նախագահ Միշել Աունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Ստեփան Տեր-Պետրոսյանը:

Հաջորդիվ տեղի է ունեցել Արամ Ա Կաթողիկոսին ուղղված շնորհավորանքների ընդունման հանդիսավոր արարողություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>