Տարոն Մարգարյանը պարզաբանել է լուրերը՝ իր Մոսկվա տեղափոխվելու վերաբերյալ
Այսօր «Հրապարակ»-ը լուր էր տպագրել, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանյոք հանդերձ հեռացել է Հայաստանից և բնակություն է հաստատել Մոսկվայում՝ լուրի իսկությունը ճշտելով նրա մերձավոր շրջապատից։
Քիչ առաջ «Հրապարակ»-ը գրել է, որ իրենց հետ կապվել է Տարոն Մարգարյանը և ասել, որ ընտանիքով հեռանալու մասին խոսք լինել չի կարող՝ իր ընտանիքը Հայաստանում է։ Ինքը մեկնել էր Մոսկվա, բայց ոչ մշտակսն բնակության։ Հայաստանից հեռանալու մտադրություն չունի։