Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Մեր տաղանդավոր երիտասարդները պետք է հնարավորություն ստանան ներկայանալ եւ ներկայացնել Հայաստանը աշխարհին. Արման Ղուկասյան

Երգի, երաժշտության, պարի տարբեր փառատոներ, միջազգային մրցույթներ, փորձի փոխանակման ծրագրեր: Սա միայն մի մասն է ծավալուն աշխատանքի, որ իրականացնում է Հայաստանում եւ արտերկրում Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան: Կազմակերպությունը դեռ երիտասարդ է, հիմնադրվել է 2014 թվականին, բայց արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում: Մեր զրուցակիցը Կատարողականա արվեստի համաշխարհային ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Արման Ղուկասյանն է:

-Պարոն Ղուկասյան Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան գործում է ընդամենը չորս տարի եւ այդ ընթացքում հասցրել եք տարբեր մրցույթ – փառատոներ կազմակերպել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում, որն է Ձեր հաջողության բանալին:

-Մեր առաջին միջազգային երգարվեստի եւ պարարվեստի մրցույթը <<Կովկասի առաջնությունն>> էր, որին մասնակցում էին 600 մասնակից՝ աշխարհի ութ երկրներից: Այդ ժամանակ չէինք էլ ենթադրում, որ նման առաջընթաց ենք ունենալու: Չորս տարում,սակայն, ասոցիացիան ահռելի քայլերով առաջ գնաց: Այսօր աշխատում ենք աշխարհի բոլոր ծայրերում: Ներկայացուցիչներ ունենք անգամ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Հաջողության բանալին պարզ է՝ ազնիվ ու սիրով արվող աշխատանք:

-Որո՞նք են հիմնական ուղղությունները, որով աշխատում է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան:

- Մենք կազմակերպում ենք տարբեր միջազգային փառատոներ եւ մրցույթներ, ոչ միայն Հայաստանում, այլեւ արտրերկրում: Ուղղությունները տարբեր են, մենք հարթակ կարող ենք տրամադրել տարբեր ոլորտների արվեստագետներին: Տարբեր ոճի երգ, երաժշտություն, պարեր…. Տարատեսակ մրցույթ փառատոներ ունենք, որ վերաբերում են արվեստի տարբեր ճյուղերին: Բոլոր մրցույթ- փառատոները, սակայն, մեկ ընդհանրություն ունեն: Մրցույթներին նախորդում է նախընտրական փուլը եւ բեմ են բարձրանում միայն արժանի մասնակիցները: Լավագույններին ընտրում է միջազգային ժյուրին: Մեր մրցույթներում հաղթանակը առաջընթացի ճանապարհ է դարձել շատ մասնակիցների համար: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան զբաղվում է մրցույթներում լավագույնս ներկայացած երիտասարդների հետագա պրոդյուսինգով եւ նրանք հնարավորություն են ստանում ներկայանալ արտերկրի լավագույն բեմերում: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի համար չափազանց կարեւոր է հայկական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը: Միջազգային մրցույթները, փառատոները, կոնգրեսները աշխուժացնում են մշակութային մթնոլորտը Հայաստանում, նպաստում տաղանդավոր երիտասարդների ճանաչմանն ու առաջընթացին: Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան, մեր տաղանդավոր երիտասարդները պետք է հնարավորություն ստանան ներկայանալ եւ ներկայացնել Հայաստանը աշխարհին:

- Նշեցիք, որ միջազգային մրցույթ-փառատոներ եք կազմակերպում նաեւ արտերկրում: Մի փոքր զրուցենք նաեւ այդ մասին: Ինչպե՞ս դուրս եկաք միջազգային ասպարեզ եւ ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում դրսում:

-Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան միակն է Հայաստանում, որ միջազգային մրցույթ-փառատոներ եւ մշակութային կոնգրեսներ է կազմակերպում արտերկրում: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Հայաստանում կազմակերպված մեր փառատոների ընթացքում ծանոթացանք տարբեր երկրներ ներկայացնող արվեստագետների հետ, որոնց հետ շարունակեցինք համագործակցությունը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ միջազգային մրցույթներ ենք կազմակերպել աշխարհի տարբեր անկյուններում՝ շուրջ վեց տասնյակ երկրներում՝ այդ թվում Վրաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Բալթյան երկրներում, Եվրոպայում: 22 երկրում ասոցիացիան ունի պետական հովհանավորություն: Փառատոնային ծրագրերին ֆինանսապես աջակցում են տվյալ երկրի մշակույթի նախարարությունները, քաղաքապետարանները, պետական այլ կառույցները: Դա հնարավորություն է տալիս ապահովել հազարից ավելի մասնակիցների անվճար կեցությունն ու մրցույթներին մասնակցությունը տվյալ երկրներում: Ասոցիացիայի ներկայացուցիչները վճարում են միայն ուղեվարձը: Ասոցիացիային այսօր անդամագրվել է ավելի քան քառասուն հազար արվեստագետ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի ավելի քան հարյուր երկրում: Մեր մրցույթներին մեկ անգամ մասնակցած արվեստագտները հետագայում դառնում են ասոցիացիայի մշտական ներկայացուցիչը աշխարհի տարբեր երկրներում, սա նշանակում է մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ կանգ չենք առնելու:

- Ապագա պլանների մասին խոսենք, ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում

- Մեր ծրագրերը շատ են եւ հավակնոտ: Համարձակությունը գործի կեսն է նշանաբանով ենք շարժվում առաջ: Սեպտեմբերին նախատեսում են կազմակերպել երգի- պարի մրցույթ Լոնդոնում եւ լատինամերիկյան պարերի մրցույթ Չինաստանում: Երկու մրցույթն էլ ամենամյա կդառան: Նախատեսում ենք նաեւ հիմնել երգ -երաժշտության միջազգային ակադեմիա, որը մասնաճյուղեր կունենա աշխարհի տարբեր երկրներում ու Հայաստանում: Ակադեմիայում կդասավանադեն հայտնի երաժիշտներ: Ակադեմիայի լավագույն ուսանողները կդառանան ասոցիացիայի անդամ եւ կօգտվեն բազմաթիվ առավելություններից:

Yerevaklur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>