Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատկիցները փակել են միջպետական ճանապարհը
Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում:
Գործարանի աշխատակիցները արդեն մոտ2 ժամ է, որ փակ են պահում Ալավերդու միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են, որպեսզի գործարանը չփակվի, ուսումնասիրվի` փակման պատճառը բնապահպանական, թե ֆիանանսական խնդիրներով է պայմանավորված: Քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակիցները գտնվում են բողոքի ակցիայի վայրում: Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է:
Այս մասին ասել է Ալավերդու քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Նշենք, որ Գործարանի փակման դեպքում մոտ 630 աշխատակից կզրկվի աշխատանքից:
Գործարանի աշխատկիցները կառավարությանը մի շարք առաջարկներ են ներկայացրել, նախատեսվում է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պետք է հանդիպեն հարցերը քննարկելու համար:
Zham.am