ՀՀԿ ցուցակը կգլխավորեն Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը և Արփինե Հովհաննիսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը։
Ըստ Շարմազանովի հայտարարության, համամասնական ցուցակը ունի 64 անդամ․ առաջին տասնյակում են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը:
Ցուցակում բացակայում են Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյաի անունները։ Սերժ Սարգսյանը, ըստ Շարմազանովի, չի հավակնում ԱԺ նախագահ դառնալ, իսկ Կարեն Կարապետյանը մշտական բնակության հետ կապված խնդիր ունի, այդ պատճառով էլ նրա անունը չկա ցուցակում։
Zham.am
Մանրամասները՝ armlur.am-ի տեսանյութում։