Կերչում ողբերգական միջադեպի զոհերի թիվը հասել է 21-ի
Կերչում տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի թիվը հասել է 21-ի, որոնցից մեծ մասն անչափահասներ են:
Ըստ տարվող քննության, մարդասպանը 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է, ով երեկ զենքով մտել էր քոլեջ, գնդակահարել հանդիպած մարդկանց, հետո ինքնասպան եղել։
Հիվանդանոց է տեղափոխվել 70 մարդ, մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հանցագործության շարժառիթները դեռևս հստակ չեն:
Ղրիմի առաջնորդ Սերգեյ Ակսյոնովը ասել է, որ Վլադիսլավ Ռոսլյակովը դպրոցում ընկերներ չի ունեցել:
Zham.am