Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրություններին դաշինքով կամ առանց գնալու մասին (տեսանյութ)
Դիտել նաև
Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին
Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել
Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան
«Փաստորեն, լիչնի նիպրիյազն եմ հա՞ սեփական թիմում». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին
Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին¸ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազատության ուղիղ եթերում հայտնեց¸ թե ինչպես է պատրաստվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցել դեկտեմբերին կայանալիք ընտրություններին:
«Մենք առանձին ենք մասնակցելու¸ եթե դաշինք՝ «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով»¸ - ասաց նա՝ նկատի ունենալով անվանումը¸ ոչ թե նախկին կազմը:
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց¸ որ մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կլինի:
«Բայց քանի որ քննարկում¸ դեռ վերջնական որոշում չի կայացվել¸ չնայած դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր¸ կարծես¸ որոշում կայացվել¸ որ պետք է «Իմ քայլը» դաշինք լինի»¸ - հավելեց նա:
Վարչապետը նաև նշեց¸ որ չի կարծում¸ որ իր նախկին գործընկերներն ընդգրկված լինեն ցուցակում:
Zham.am

