Լավրովը սպառնացել է, որ Ռուսաստանը դուրս կգա Եվրոպայի խորհրդի կազմից
Մոսկվան ինքնակամ կլքի Եվրոպայի խորհուրդը, եթե խորհրդի կազմի մյուս երկրների պատվիրակությունները պնդեն: Եվրոնյուզին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե նրանք ցանկանում են Մոսկվային դուրս բերել Եվրոպայի խորհրդի կազմից, մենք նրանց այդ հաճույքը չենք պատճառի` ինքնակամ դուրս կգանք խորհրդի կազմից: Անընդունելի է եվրոպական մայրաքաղաքների որոշ քաղաքական գործիչների ամբիցիաների պատճառով քանդել համաեվրոպական կառույցը»,- ասել է Լավրովը:
«Չեմ կարծում, որ Եվրոպայի խորհրդի մասնակցությունը Մոսկվայի համար ավելի կարևոր է, քան Մոսկվայի մասնակցությունը այդ կառույցին` եվրոպական երկրների համար»,- կատակել է նա:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան զգուշացրել է Եվրոպայի խորհրդի անդամավճարների մասին, «որովհետև առանց ներկայացուցչական հնարավորությունների, առանց սեփական դիրքորոշումներ արտահայտելու ֆինանսավորել հակառուսական միջոցառումներ, կարևոր չեն ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ցանկացած պետության համար»:
Zham.am