Գաղտնալսման հիմնական նպատակը իմ հրաժարականն էր, գաղտնալսողների շրջանակը հայտնի է. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Այսօր ՀՀ Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ նրա և Հատուկ Քննչական Ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: Արթուր Վանեցյանը նշել է, որ պատվիրատուի շարժառիթը եղել է նրա հրաժարականը:
- Հիմնական շարժառիթը (գաղտնալսման - խմբ.) եղել է այն, որ Արթուր Վանեղյանը պետք է հրաժարական ներկայացներ և թուլացնեին մեր ծառայությունը, - ասաց նա:
ԱԱԾ տնօրենը նաև հավելեց, որ վերջին շրջանում որոշ ԶԼՄ-ի կողմից դիտարկվում են սուտ հրապարակումներ, որոնց նպատակն է նվազեցնել ԱԱԾ-ի ու նրա տնօրեն Արթուր Վանեցյանի վարկանիշը:
Նա նաև նշեց, որ պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք:
Zham.am

