Ադրբեջանը երկիր մուտք գործելու արգելք է սահմանել Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած ՌԴ քաղաքացիների նկատմամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկիր մուտք գործելու արգելք է սահմանել Ռուսաստանի քաղաքացիներ` Պետդումայի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սվետլանա Ժուրովայի, գրող Լյուդմիլա Ուլիցկայայի և «Вера» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Ֆեդերմեսերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի կին գործիչները օրեր առաջ այցելել էին Լեռնային Ղարաբաղ` վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով` «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինվորների կողքին կանգնած խաղաղության կոչ արել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին։
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է՝ խաղաղություն ցանկացողները չպետք է շարունակեն պատերազմը և պնդել են, որ «սև ցուցակ»-ում հայտնված կանայք «ապօրինաբար են այցելել Ադրբեջանի օկուպացված տարածքներ:
Zham.am