Հայկ Մարության. Սա ոչ թե արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում՝ երևանցիների և Աստծո առաջ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր երդվեց ազնվորեն ծառայել Երևան քաղաքին և երևանցիներին:
«Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ, որ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու ընթացքում պահպանելու եմ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»,-ասաց քաղաքապետը:
Հայկ Մարությանը երդվեց ծառայել Երևանի բնակչությանը, հոգ տանել մայրաքաղաքի փառքի պահպանման համար և ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին: «Երդվում եմ աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,-ասաց քաղաքապետը, որից հետո նրան փոխանցվեց խորհրդանշական լանջաշղթան:
Մանրամասները` Factor.am-ի տեսանյութում:

