Այս իրավիճակը չի կարող այլեւս շարունակվել. Ֆրանսիայի դեսպանը ԼՂ հարցով (տեսանյութ)
«ԵԱՀԿ մինսկի խմբի երեք համանախագահներն էլ համոզված են, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից զատ՝ այլ լուծում չունի: Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության կողմերից ոչ մեկի համար, քանր որ երկուստեք զոհեր կան եւ ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում։ Մինչ օրս շարունակվում է լարվածությունը շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլեւս շարունակվել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Հղորդում է «Ա1+»-ի տեսանյութում:
Նա ընդգծեց, որ համանախագահող երկրները ջանք չեն խնայում Արցախյան հակամարտության ուղղությամբ տարվող բանակցային գործընթացում կրկին երկխոսության հիմքեր ստեղծելու համար։
Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:
Zham.am