Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

«Օրինապահի» կարգավիճակ՝ 20 հարկ վճարողի

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին հավաստագրեր է շնորհել այն տնտեսվարողներին, որոնք համապատասխանում են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին:

«Ստվերում գործող կազմակերպությունների անունները հնչեցնելու կողքին պետք է հանրությանը ներկայացնենք նաև պարտավորությունները պարտաճանաչ կատարող տնտեսվարողներին»,-նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ օրինապահ գործընկեր լինելու համար: Մեր երկրում առաջին անգամ կազմակերպվող այս նախաձեռնության շրջանակում կոմիտե է դիմել 26 հարկ վճարող, որոնցից 20-ը բավարարել են պայմաններին: Այսինքն՝ սահմանված կարգով hարկային և մաքսային մարմիններ են ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներ, փաստաթղթեր ու տեղեկություններ, ժամանակին են կատարել hարկերի, տուրքերի և այլ վճարների վճարումը:

Որոշիչ հանգամանք է նաև պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների ու իրավախախտումների բացակայությունը: «Կատարելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը կարճ ժամանակում մշակել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի շնորհման կարգը, իսկ Կենտրոնական բանկն աշխատել է տնտեսվարողներին բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորության ընձեռման ուղղությամբ»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ Կենտրոնական բանկի պաշտոնական դիրքորոշումն արդեն առկա է. «Օրինապահ հարկ վճարողների նկատմամբ բանկերն առավել մեղմ ռիսկային չափանիշներ կկիրառեն, հետևաբար նաև՝ մեղմ և անտեսանելի վարչարարություն: Օրինապահ հարկ վճարողներն իրենց կարգավիճակով պետք է տարբերվեն»:

Վախթանգ Միրումյանը համոզմունք է հայտնել, որ հավաստագիր ստացող տնտեսվարողները կպահպանեն կարգավիճակը, և նրանց շարքերն առաջիկայում կհամալրվեն: Հավաստագիր ստացած «ՍՕՍ սիսթեմս» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Ծատուրյանի համար մեծ անկանկալ էր կոմիտեի նախաձեռնությունը. «Տնտեսվարողի աշխատանքի գնահատումը կխթանի, որպեսզի նա ավելի սրտացավորեն կատարի հարկային պարտավորությունները, քանի որ իր վճարած հարկերն են ուղղվում պետության զարգացմանը»: Իսկ «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Արմինե Սահակյանը կարևորել է բիզնեսի համար բանկային արտոնությունների ընձեռումը. «Սա մեծ աջակցություն է բիզնեսին, որը կնպաստի նաև հարկային մարմին-գործարար սերտ և թափանցիկ համագործակցությանը»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>