Մանվել Գրիգորյանի ճակատագիրը որոշված է (Տեսանյութ)
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը։ Ըստ մեր աղբյուրների՝ քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրավի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննիչը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել է։
Բանն այն է, որ իրավապահները ոչ միայն ցանկանում են ցուցմունք կորզել Մանվել Գրիգորյանից՝ Քոչարյանի մասով, այլեւ ընտրություններն են՝ Էջմիածնի քաղաքապետի եւ ԵԿՄ նախագահի։ Չեն ցանկանում, որ գեներալն ազատության մեջ լինի այդ ժամանակ։ Իշխանությունները փորձում են «ՔՊ» ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին՝ քաղաքապետ, Սասուն Միքայելյանին՝ ԵԿՄ նախագահ դարձնեն, որից հետո, ըստ նույն աղբյուրների, արդեն հնարավոր է Մանվելին բաց թողնել։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: