Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն միացավ ՀՀԿ ևս երկու պատգամավոր
ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանը և Ավետ Սարգսյանը ևս միացան դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը, որիմեջ մասնավորապես ասվում է.
«Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ վերը նշված հայտարարությանը միացել էր 14 պատգամավոր, այդ թվում ԱԺ ՀՀԿ խմբակցությունից:
Zham.am

