Քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում տեղի է ունեցել պապաների փոփոխություն
Հենց հանրապետականներից որևէ մեկը 180 աստիճանով կարծիք է փոխում մի քանի օրվա տարբերությամբ՝ մեծ հավանականությամբ վրան մի քանի հատորանոց քրեական գործ կա։
***
Գյումրեցի հանրապետական կա, երկար տարիներ պատգամավոր է եղել՝ դեռ Տեր-Պետրոսյանի շրջանից։ Դոշով ու բռունցքներով պաշտպանել է Տեր-Պետրոսյանի իշխանությունը։
Հրապարակային հայտարարում էր, որ Լևոնն իր պապան է։ Հետո Լևոնի տեղը եկավ Ռոբերտը։ Մեր հանրապետականը իրեն չկորցրեց՝ հավատարմության երդում տվեց Ռոբերտին ու սկսեց հայտարարել, որ Քոչարյանն է իր պապան։ Կոլեգաներից մեկը չէր դիմացել ու հարցրել էր՝ Այ ․․․․, բա մի ժամանակ Լևոնն էր պապադ, էդ ո՞նց հիմա Ռոբը դառավ։
Սա էլ, թե քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում տեղի է ունեցել պապաների փոփոխություն։
Ասածս ինչ է, ինչպե՞ս անենք, որ պապա փնտրող քաղաքական որբուկներին չխրախուսենք ու քաղաքական դաշտից մաքրենք։
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից