Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն
Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ Պատերազմ Արցախում
Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան Փաշինյանի հրապարակած սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չկա, ինչպես պահանջել էր Ադրբեջանը Խնդրի լուծումը. ռեպրեսիաների դադարեցում, պատանդների ազատ արձակում, արտահերթ ընտրությունների նշանակում Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Հասունացող դավադրությո՞ւն, շանտա՞ժ, թե՞ էմոցիոնալ պոռթկում. ինչո՞ւ են աղմկում ծռերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս կուսակցություն դարձած «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարծում են, որ Փաշինյանը շատ մեղմ է՝ իրենց բառերով՝ նախկին ռեժիմի մնացորդների նկատմամբ: Ծռերն առաջարկում են ելնել հեղափոխության առաջ բերած իրավիճակից ու անցումային լուծումներ գտնել՝ չապավինելով նախորդ իշխանության ընդունած սահմանադրությանը ու չզբաղվել իրավական տառակերությամբ: Զարմանալիորեն միաժամանակ նման հռետորաբանությամբ են սկսել հանդես գալ մարդիկ, ովքեր ներկայանում են վերլուծաբան, քաղաքագետ կամ մտավորական. նրանք եւս կոչ են անում Փաշինյանին լինել ավելի կոշտ:

Այն, որ անկախ սուր հռետորաբանությունից Փաշինյանը կարեւորում է գործող Սահմանադրության շրջանակներում առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալը, հաճախ հիմնավորվում է միջազգային հանրության հանդեպ ունեցած վախերով: Որոշակի վախեր, ավելի ճիշտ՝ ռիսկեր, իհարկե, կան, բայց առավել հիմնարար պատճառ էլ կա, որ Փաշինյանին դրդում է մնալ սահմանադրականության շրջանակներում ու իր լայն հանրային աջակցությունն օգտագործել մեղմ չափաբաժնով: Կոշտ սցենարների, իսկ ավելի կոնկրետ՝ ժողովրդի՝ ԱԺ–ում հայտնվելու եւ այն ցրելու պարագայում նախկին քաղաքական վերնախավը էլ ավելի է սեղմվելու պատին ու չի բացառվում, որ սկսի ավելի կոշտ դիմադրել: Ինչն անժխտելիորեն բերելու է նոր քաղաքական ցնցումների ու անկայունությունների, որոնց պատասխանատուն լինելու է նախ Փաշինյանը:


Ըստ այդմ՝ գործող սահմանադրության շրջանակներում մնալու Փաշինյանի մարտավարությունը ոչ թե իրավական տառակերություն է կամ մեղմություն, այլ չոր հաշվարկ՝ իրավիճակից դուրս գալ հնարավորինս քիչ ցնցումներով ու փափուկ: Հանրահավաքային տրամադրությունների կիրառման գործում Փաշինյանը շատ հաշվենկատ է:

Իրականում հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանում կան ուժեր, որոնք փափուկ խաղի պայմաններում պահանջարկ չունեն: Նրանց պետք է առավել սուր, կոնֆրոնտացիոն իրավիճակ, որտեղ նրանց թե՛ հռետորաբանությունը, թե՛ գործիքակազմը կարող է կիրառելի լինել:

Այս իմաստով շատ հետաքրքրական է, թե ինչպես են դասավորվելու Փաշինյանի եւ «Սասնա ծռերի» հարաբերությունները, ընդհանրապես ինչպես է դասավորվելու Ծռերի քաղաքական ապագան:

Դժվար է ասել, ընթացիկ դատավարության պայմաններում, երբ նրանցից դեռ չի հանվել մեղադրանքը, Ծռերն ինչպե՞ս են մասնակցելու ընտրություններին: Արդյոք նրանց խափանման միջոցը փոխելուն ուղղված քաղաքական մեսիջներին զուգահեռ Փաշինյանն, օրինակ, նրանց տվել է քաղաքական հեռանկարի երաշխիքներ: Թե՞ Ծռերը մտադիր են կորզել այդ երաշխիքները՝ ուժային գործողությունների շանտաժով կամ ինչպես վերը նշեցինք՝ Փաշինյանի ոճը մեղմ որակելով ու ավելի կոշտ սցենարներ առաջարկելով, սցենարներ, որտեղ իրենց դերակատարությունը կգա առաջին պլան: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք առաջիկայում: Իսկ այժմ ընդամենն արձանագրենք, որ թե՛ հեղափոխության, թե՛ դրա մրցակիցների ճամբարներում նկատելի են դառնում ուժեր, որոնց ձեռնտու է իրավիճակի սրումն ու կոնֆլիկտի էսկալացիան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>