Բաքուն «սև ցուցակում» կընդգրկի Արցախ այցելած ռուսաստանցի կանանց
Դիտել նաև
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը
Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում
Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի մի շարք քաղաքացիների Արցախ այցելության համար «սև ցուցակում» կընդգրկի: Փոխանցում է Tert.am-ը:
Ինչպես նշվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում, ԱԳՆ-ն ուսումնասիրում է ՌԴ քաղաքացիների խմբի կողմից Արցախ այցելելու մասին տեղեկությունը:
Անհրաժեշտ հաստատումից հետո որոշում կընդունվի նրանց անունները «սև ցուցակում» ընդգրկելու մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն այցելել էին Արցախ: Արշավի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

