ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Եթե որևէ մեկի մտքով անցնի ՀՀ-ում բռնապետություն հաստատել՝ նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցում. Տեսանյութ

Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այսպիսի բարձր տրամադրությամբ: Էջմիածին քաղաքի 2703 ամյակին նվիրված միջոցառմանն այսպես սկսեց իր ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ՀՀ-ում դեռ կան գյուղեր, նույնիսկ քաղաքներ, որոնց բնակիչները բողոքում են, որ հեղափոխությունն իրենց քաղաք չի հասել: Կարծում եմ՝ Էջմիածինը հենց այն քաղաքն է, որը գիտի և տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլև հաղթել է: Այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ «աչքիդ վերևը ունք կա», որովհետև էջմիածինցին ազատ է, անկախ է և հզոր է»,- ասաց վարչապետը:

«Ես ուզում եմ որպես նախկին լրագրող, քաղբանտարկյալ, պատգամավոր, ներողություն խնդրել այն տարիների համար, որ մենք չենք կարողացել ձեզ օգնել այնպես, ինչպես պետք է օգնեինք, բայց ի վերջո մենք գիտեինք, որ քայլ առ քայլ գնում էինք դեպի ազատություն և դեպի օրինականություն»:

Շնորհավորելով էջմիածինցիներին՝ «իրենց ձեռքերով» նվաճած ազատության համար, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Ես հույս ունեմ, որ դուք տեր կկանգնեք ձեր ազատությանն ու իրավունքներին, այլևս թույլ չենք տա, որ ոչ միայն Էջմիածնում, այլ նաև Հայաստանում ի հայտ գան բդեշխներ, ովքեր պետք է որոշեն, թե դուք ինչպես պետք է ապրեք, որտեղով պետք է քայլեք, ինչպես պետք է ընտրեք, ում պետք է ընտրեք: Սրանից հետո դա դուք և միայն դուք եք որոշում»:

Իր խոսքում նա նաև նկատեց, որ ՀՀ-ում դեռ կան ուժեր, ովքեր իրենց վատ են զգում ժողովրդի համատարած լավ զգալու պայմաններում, ովքեր դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, ում մտքով նույնիսկ անցնում է ժողովրդի հաղթանակը խլել: «Ես չեմ ուզում ասել, որ այդ մարդկանց ուղղակի հուսախաբություն է սպասվում, կոռուպցիոն համակարգը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ որևէ շանս ՀՀ-ում չունի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ինքը, սակայն ուզում է այդ քաղաքական ուժերին ասել, որ պետք չէ վատ զգալ սեփական հայրենիքում, այն պայմաններում, երբ ժողովուրդը լավ է զգում: «Մեր ժողովուրդը հաղթել է, և մի՛ փորձեք անմտությամբ փչացնել այդ հաղթանակը, դա ձեզ մոտ չի ստացվելու: Դուք կարող եք միանալ այդ հաղթանակին, դուք կարող եք հանձնվել ժողովրդի առաջ, որովհետև սա սիրո և համերաշխության հեղափոխություն է: Դուք ուզում եք ամեն ինչ անել, որ այս հեղափոխությունը դառնա ցասումի, զայրույթի հեղափոխություն, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու, որովհետև Հայաստանում հաղթել է սերը, ազգային միասնությունը, և որևէ մեկը չի կարող խաթարել մեր ժողովրդական հեղափոխությունը»,- ասաց նա:

Վարչապետը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում հայտարարեց, որ որևէ մեկը չի կարող իր հայրենիքում թշնամի համարվել: «Բայց այս ամենը չի նշանակում, որ Հայաստանում կարող է լինել ամենաթողություն և ապօրինություն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, իրավունքը, արհամարհել ժողովրդի կարծիքը, արհամարհել ժողովրդի պահանջը, կհայտնվեն պատմության աղբանոցում»,- ասաց նա՝ նկատելով, որ ցավում է, որ որոշ ուժեր այնուամենայնիվ ընտրեն ել այդ ճանապարհը:

«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ե՛տ կանգնեք այդ ճանապարհից»,- կոչ արեց նա, հետո նկատեց, որ ի վերջո ժողովրդի ասածը կարող է նրանց վերաբերել՝ ով ինչ անի, իրեն կանի:

«Այսօր շատ են բողոքում, թե ՀՀ-ում բռնապետություն է հաստատվում, ոմանք շաբաթը մի քանի անգամ գնում են բրյուսելներ, վաշինգտոններ, բայց ՀՀ-ում որևէ մեկը չի կարող բռնապետություն հաստատել: Չի կարող, ով ուզում է լինի: Անկախ նրանից՝ կուզի, թե ոչ: Եթե որևէ մեկի մտքով անցնի ՀՀ-ում բռնապետություն հաստատել, նա կհայտնի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցում»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>