Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Մնում է մեղմել ՔՊ միահեծան իշխանության հասնելու հավանականությունները (լուսանկար)

Երեկ ընկերներիս հեղափոխական թեևը սկսել էր Հեղափոխություն 2.0-ի գաղափարական նախապատրաստությունը, «Կարթագենը պետք է կործանվի»նդհանուր փիլիսոփայական թեզից մինչև «Պատգամավորներին կշպրտենք աղբամանները» կոնկրետ սպառնալիքներով։ Այդ ֆոնի վրա, հեղափոխական ճամբարում հնչում էին նաև սթափ մտքեր, որ վարչապետի հրաժարականը կարող է բերել նոր "կամիկաձե" վարչապետի նշանակման, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով, և եթե նույնիսկ հեղափոխությունը հաղթանակի, նա այս անգամ կարող է ավելի թանկ գին վճարել։ Ակնահայտ է, որ Նիկոլին անվերապահ հետևող հեղափոխական բանակը այս անգամ լուրջ երկընտրանքի առաջ է կանգնած, և պատճառ ունի։

Նախ, հասկանանք, թե ինչու համար է պետք դեկտեմբերին ընտրությունները։ Եթե վերանանաք բոլոր պայմանականություններից և մանիպուլյատիվ հռետորաբանությունից, որպեսզի ՔՊ-ն հաղթի մեծ առավելությամբ, և Ազգային ժողովում ունենա սահմանադրական մեծամասնություն, կողքից էլ մնա հիմնականում իր կողմից վերահսկվող ընդիմություն, և կարողանա անվերապահ իշխել երկրում։ Եթե ընտրությունները գնան հաջորդ տարի, ՔՊ-ի ռեյտինգը կարող է փոքր ինչ (բայց ոչ կրիտիկական) ընկնել, և այն այլևս կարող է չհավաքի սահմանադրական մեծամասնություն, թեև, մեծ հավանականությամբ, ևս կունենա ձայների կայուն մեծամասնություն, և կարող է հանգիստ ձևավորել սեփական կառավարությունը, թեև գուցե ստիպված կլինի հաշվի նստել այլ ուժերի հետ սահմանադրական բնույթի հարցերում։

Այս ոչ մեծ տարբերության համար, հեղափոխական իշխանությունը պատրաստ է հիմա գնալ մեծ ռիսկերի և զոհողությունների, մասնավորապես՝

ա) հրաժարվել նոր Ընտրական օրենսգրքից, որի վրա ամբողջ ամառ աշխատել են քաղաքական ուժերը, և որ մեզ բոլորիս խոստացված կարևորագույն քաղաքական փոփոխություններից մեկն է

բ) սրել հարաբերությունները համարյա բոլոր գործող քաղաքական ուժերի հետ, և զրկել նրանց ռեսուրսները հետագայում օգտագործելու հնարավորությունից (մասնավորապես, Դաշնակցության դեպքում դա լուրջ կորուստ է արտերկրում)

գ) սրել հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, որոնք արդեն սկսել են արտահայտել իրենց բացասական դիրքորոշումը առանց նոր Ընտրական օրենսգրքի, և առանց քաղաքական ուժերի վերակազմավորման համար բավարար ժամանակ տալու ընտրությունների անցկացման վերաբերյալ

դ) և վերջապես, ճանապարհ բացելով Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի նշանակման համար, ինչը այսօրվա պայմաններում երկիրը նորից կընկղմի քաոսի մեջ, և մեծ հավանականությամբ, այս անգամ արդեն արտաքին ուժերի տարատեսակ միջամտության հնարավորություն կբացի:

Այսօր հեղափոխական իշխանությունը նման է մենամարտիկի (դուելյանտի), որը սեփական հավակնությունների խաթր, պատրաստ է նույնիսկ իր արյունը տալ, և որի ձեռքում է առաջին կրակոցը, հակառակորդին գետնելու հույսով, բայց որից հետո նա կորցնում է իրավիճակի հետագա վերահսկողությունը։ Դրա այլընտրանքը բանակցային լուծումն է, որում մասնակիցները հետ են տանում ատրճանակները, և փորձում համատեղ պատասխանատվությամբ լուծում գտնել ճգնաժամից, առավել ևս որ փոխզիջումների նորմալ դաշտ կա, կարելի է դրանց շուրջ մարդավարի պայմանավորվել, և արդյունքում թե «Կարթագենը կկործանվի" և թե Հայաստանը անարյուն և ընդհանուր առմամբ շահած դուրս կգա ճգնաժամից։ Առնվազն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հատուկ շահ չունեն իրավիճակը սրելու, քանի որ կուզեին տեսնել իրենց նոր Հայաստանի քաղաքական համակարգում, և պատրաստ են խելամիտ պայմանավորվածության դեպքում աջակցել ԱԺ ցրմանը: Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթը դա է վկայում, Դաշնակցությունն էլ մինչ հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ գիշերը, հեղափոխության դեմ որևէ ընդգծված քայլ չի կատարել, և ՀՀԿ հետ նույն ճամբարում է հայտնվել, որովհետև ՔՊ ագրեսիվ պահվածքը այլ շանս չի թողել։

Մնում է մեղմել ՔՊ միահեծան իշխանության հասնելու հավանականությունները, և հենց այստեղ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա վեր կանգնել սեփական կուսակցության կորպորատիվ շահից, և ներկայացնել երկրի բոլոր քաղաքացիների շահը։ Հիմա իրենից է կախված, որ Հեղափոխություն 2.0 մահացու մենամարտի փոխարեն, դառնա հայ ժողովրդի իմաստության և քաղաքական տաղանդի նոր հանգրվանը, և լավ կլինի, որ մենք բոլորս իրեն դրանում օգնենք։

Այդքանով, բոլորիդ բարի օր եմ ցանկանում, մեր հեռացած Մեծի սիրո և թախծի խորհրդով լի։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>