Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, օրակարգում մեկ հարց է՝ ուղիղ
ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ. օրակարգում մեկ հարց է: ԱԺ քննարկման կներկայացվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցման:
Նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել, ըստ անհրաժեշտության, աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

