Վարդան Օսկանյանի մոր հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին
Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 30-ին կյանքից հեռացել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մայրը՝ Սրբուհի Օսկանյանը։
Արդեն հայտնի են դարձել հոգեհանգստի և հուղարկավորության օրը, վայրն ու ժամը։
Հոգեհանգստը տեղի կունենա կիրակի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցում (Պռոշյան փողոց):
Հուղարկավորությունը՝ երկուշաբթի, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:30-ին, Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցուց։
Zham.am -ը ցավակցում է Վարդան Օսկանյանի հարազատներին և մտերիմներին։

