Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2019թ. պետբյուջեի նախագիծը. կառավարությունը նոր պարտք կվերցնի (տեսանյութ)
ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց 2019 թվականի բյուջեի նախագիծը:
Անդրադառնալով արտաքին պարտքին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ գնում են այն ճանապարհով, որ պարտք վերցնեն՝ նոր արդյունք ստեղծելու հնարավորություն ձեռք բերելու համար:
«Պարտք վերցնենք, ոչ թե ընթացիկ կարիքները հոգանք, շահենք բարեհաճությունը հասարակության մի մասի, այլ որ նոր արդյունք ստեղծենք և նույն հասարակության կարիքները հոգանք ավելի լավ, քան այսօրվա կարողություններով՝ վերջնարդյունք ունենալով մարդուն և նրա բարեկեցությունը»,- ասաց նա և նշեց, որ սա մի երևույթ է, որին բախվել են շատ երկրներ:

