«Վիճահարույց» կարծիք
Երեկվանից լսում, կարդում եմ լրատվությունը, ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի վերաբերյալ։ Եվ, եթե ոչ բոլոր, ապա լրագրողների մեծ մասն այն համարում է «վիճահարույց» օրինագիծ» (Պարոն ․․․յան, ինչո՞ւ ընդունեցիք այդ վիճահարույց օրինագիծը, ․․․Քիչ առաջ ԱԺ-ն ընդունեց վիճահարույց օրենք․․․ և այլն)։
Կուզենայի իմանալ, կա՞ աշխարհում որևէ օրինագիծ, որը «վիճահարույց» չէ։ «Վիճահարույց», «հակասահմանադրական», «ապազգային» և այլ որակումներ օրինագծերին, կարծում եմ, կարող են տալ քաղաքական, հասարակական գործիչները, բայց ոչ երբեք լրագրողներն, իհարկե, եթե նրանք, լրագրողական փաստաթղթով, չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի քարոզիչները։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից